Զատուլին. Լեռնային Ղարաբաղում կան պետության բոլոր ատրիբուտները

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հասնելու ճանապարհին ղարաբաղցիների կամքը չի կարող անտեսվել: «Նոյեվ կովչեգ» թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: «Ես այս թեմայով հանդես եմ գալիս 90-ական թվականներից և գիտեմ, որ իմ կարծիքն Ադրբեջանում չեն կիսում: Վստահ եմ նրանում, ինչ տեսել եմ, ինչի ականատեսն եմ եղել: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպես պետություն, իհարկե, կայացել է: Այն գոյություն ունի` տիրապետելով պետականության բոլոր ատրիբուտներին: Դրանում վստահեցնում է ոչ այնքան սեփական բանակի և անվտանգության ուժերի առկայությունը, այլ այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտության ողջ ընթացքում տեղի են ունենում ժողովրդավարական գործընթացներ, անցկացվում են ընտրություններ, որոնց մեծ մասին, սկսած 1994 թվականից, ես մասնակցել եմ, որպես դիտորդ: Լեռնային Ղարաբաղում մարդիկ իշխանությունը չեն փոխանցում ժառանգաբար, այլ պայքարում եմ ժողովրդավարական սկզբունքով ազգային ներկայացուցչության համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծել է Զատուլինը: Նրա խոսքով` չնայած նրան, որ Լեռնային Ղարաբաղի տնտեսությունը տուժում է շրջափակումից և հակամարտության այլ հետևանքներից, այն կարող է դասեր տալ, այսպես ասած, ճանաչված պետություններին»: «Դրա համար էլ մարդիկ սովորել են և ցանկանում են աշխատել, առկա է Հայաստանի և հայկական սփյուռքի աջակցությունը, նաև բարենպաստ կլիմայական հնարավորություններ: Այդ առումով, Լեռնային Ղարաբաղն ավելի ինքնաբավ պետություն է՝ ի տարբերություն մի շարք պաշտոնապես ճանաչված ՄԱԿ-ի անդամ-պետությունների»,- նկատել է Զատուլինը: ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենն ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից քարոզչական ծրագրով կիրառվող Լեռնային Ղարաբաղին սևացնելու բոլոր քայլերը հիմնված են նախանձի, 90-ականների պատերազմական գործողություններում պարտության նստվածքի վրա: Սակայն, ըստ Զատուլինի,  օբյեկտիվ իրականությունը նրանք չեն արտացոլում:«Եվ ես վստահ եմ, որ առանց ԼՂՀ վերջնական խոսքի` հակամարտության որևէ կարգավորում հնարավոր չէ: Վստահ եմ, որ ԼՂ հակամարտության կարգավորումը, նորմալ կյանքին վերադառնալը, ստատուս քվոյին հասնելը հնարավոր է: 80-90-ականների իրադարձությունների հիման վրա եղել է Լեռնային Ղարաբաղի` Հայաստանին վերամիավորվելու կամ ինքնորոշվելու կամքը, բայց ոչ Ադրբեջանի մաս լինելը: Եվ այդ կամքը գերիշխում է նաև այսօր, այն կարգավորման տարբերակների և բոլոր հնարավորությունների հիմքն է: Այն չի կարող անտեսվել: Ղարաբաղցիների ինքնորոշման կամքի իրագործումն անցել է փորձություններով և հաղթանակել 1989-1994 թվականների արյունալի պատերազմում», շեշտել է Կոնստանտին Զատուլինը:

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am