ԴԱԻՇ-ից ազատագրված սիրիական գյուղերից մեկում բարձրացվել է Թուրքիայի դրոշը. տեսանյութ
Թուրքիայի զինված ուժերը երեկ ձեռնարկած «Եփրատի վահան» գործողության շրջանակներում Սիրիական ազատ բանակի հետ ԴԱԻՇ-ից ազատագրել են Քեքլիջե գյուղը, որից հետո գյուղի շենքերից մեկի տանիքին տեղադրել Սիրիական ազատ բանակի (ÖSO) դրոշը: Այնուհետև նույն տեղում բարձրացվել է Թուրքիայի դրոշը:
