Միհրանն իսկական օլիմպիական չեմպիոն է. Սամվել Գեւորգյան

«Միհրան Հարությունյանին գիտեի դեռ այն ժամանակ, երբ նա հանդես էր գալիս Ռուսաստանի թիմի կազմում: Միշտ հետեւում էի նրան ու նրա մեջ տեսնում հրաշալի մարզիկի: Վերջին 3 տարիներին ավելի հաճախ եմ շփվում նրա հետ, եւ կարող եմ ասել, որ նա ոչ միայն հիանալի մարզիկ է, այլեւ՝ հրաշալի մարդ: Այդպիսիները քիչ են: Գիտեմ նրա ընտանիքին եւ գիտեմ, թե ինչ ապրումների մեջ են նրանք հիմա: 3 տարի ես եղել եմ նրա անձնական մարզիչը Հայաստանում, 2009-ից Միհրանի անձնական մարզիչն է Ռուբեն Թաթուլյանը եւ առաջին մարզիչն է Արամ Սարկիսյանը: Բաքվում կայացած Եվրոպական խաղերից ու Լաս Վեգասի աշխարհի առաջնությունից հետո բոլորս չէինք կարողանում նայել Միհրանի աչքերին, քանի որ նրա հանդեդ անարդար էին վարվել, իսկ մենք ոչինչ չէիք կարողանում անել: Սակայն նա ուներ այնպիսի կամքի ուժ, որի ինձ խոստացավ հաղթել Օլիմպիական խաղերում եւ պատրաստվել 100 տոկոսով. նա կատերից իր խոստումը: Օլիմպիական խաղերի վիճակահանության արդյունքում նրա մրցակիցներից աշխարհի չեմպիոն չէր միայն մեկը՝ եգիպտացի ըմբիշը, որն Ասիայի առանության մրցանակակիր էր: Մյուսներն աշխարհի ու օլիմպիական չեմպիոններ էին, Օլիմպիական խաղերի մեդալակիրներ: Անկեղծ ասած, մարզիչներն այնքան էլ գոհ չէին, սակայն երբ մրցումներից առաջ մտա Միհրանի սենյակ, նա ասաց, որ տարբերություն չկա, թե ով է իմ ենթախմբում եւ ում պետք է հաղթեմ: Նա նշեց, որ այսօր մեր օրն է, եւ երբ նա դուրս կգա գորգ, իր մեջ կարթնանա Ալեքսանդր Մակեդոնացին: Ցանկացած գոտեմարտի նա տրամադրվում էր առավելագույնը, եւ հաղթեց կորեացի ու ադրբեջանցի աշխարհի չեմպիոններին: Գոտեմարտերից հետո ես ու մերսող Թելման Սարգսյանը վերականգնում էինք նրան, մինչեւ գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը գալիս եւ ասում էր, որ գոտեմարտին մնում է մի քանի րոպե: Եզրափակիչին դուրս եկանք նույն տրամադրվածությամբ, եւ Միհրանին զգուշացրինք, որ մրցակիցը Սերբիայի ներկայացուցիչ է՝ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավար Նենադ Լալովիչի հայրենակիցը: Միհրանը հստակորեն կատարեց մեր բոլոր ցուցումները: Նա ակտիվ էր ամբողջ գոտեմարտի ժամանակ՝ ոչ մի շանս չտալով մրցակցին ու մրցավարներին: Սակայն նրա մրցակցին ոչ մի անգամ պարտեր չնստեցրեին եւ Միհրանին թույլ չտվեցին ցուցադրել իր հնարավորությունները՝ 2 անգամ տալով զգուշացում ու մեկ միավոր շնորհելով սերբին: Ես վստահ էի, որ եթե սերբ ըմբիշին ծնկած դիրք նստեցնեին, գոտեմարտը կավարտվեր 8:0 հաշվով՝ հօգուտ Միհրան Հարությունյանի: Գողացան ոչ միայն Միհրան Հարությունյանի մեդալը, այլեւ՝ մեր երկրի ու ժողովրդի, նրա ընտանիքի եւ անձամբ իմ՝ օլիմպիական չեմպիոնի մարզիչի: Մենք բողոքարկեցինք, սակայն փոխարենը ստացանք 3 դեղին քարտ: Այնուամենայնիվ, ամբողջ աշխարհն օլիմպիական չեմպիոն է համարում հենց Միհրան Հարությունյանին: Այդ պատճառով մեր երկրին շնորհավորում եմ 2 օլիմպիական չեմպիոն՝ Միհրան Հարությունյան եւ Արթուր Ալեքսանյան ունենալու կապակցությամբ»,- ֆեյսբուքյան էջում գրել է օլիմպիական իսկական չեմպիոն Միհրան Հարությունյանի մարզիչ Սամվել Գեւորգյանը:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am