«Ինչի՞ չեն ուզում, որ Վազգեն Սարգսյանի մասին ասվի այն ամենը, ինչի պատճառով էլ իրեն վերացրին». Արկադի Տեր-Թադեւոսյան

ԳԱԼԱ-ն օրեր առաջ զրուցել էր  Շուշիի և Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի հետ, ինչը քննարկումների և նույնիսկ շահարկումների լայն առիթ ստեղծեց, ուստի ԳԱԼԱ-ն կրկին զրուցել է Կոմանդոսի հետ՝ ճշտելու համար՝ արդյո՞ք դրանք պահի տակ ասված խոսքեր էին: – Պրն. Թադևոսյան, որոշ մարդիկ արտահայտվեցին, որ դուք կուսակցությունների պատվեր եք կատարում և նպատակ ունեք սևացնել Վազգեն Սարգսյանի հիշատակը, ի՞նչ կասեք այս ամենի հետ կապված: – Դե քանի որ իրենք մի քանի կուսակցական պատկանելություն են ունեցել, դրա համար էլ ով ինչ ասում է կուսակցության հետ են կապում: Ես երբեք որևէ կուսակցության պատվեր չեմ կատարել, անկախ մարդ եմ, եթե որևէ կուսակցության մեջ էլ մասնակցություն եմ ունեցել, եղել է ընդամենը այն, որ ինչ-որ հորդորով կարողանամ օգտակար լինել, երբեք ուրիշների նման չեմ եղել. գումարներ, տներ ու գործարաններ չեմ ուզել: Բա ի՞նչ պետք է անեն իրենք, պետք է Վազգենին պաշտպանեն, սրբացնեն, բայց դրանով էնքան էլ օգուտ չեն բերում Վազգենի պատվին ու հիշատակին: Նորից եմ ասում՝ Վազգենն էն մարդն է եղել, որ շատ գործ է արել Հայաստանի համար, կռվի տարիներին զենք, զինամթերք, գումարներ է բերել, ապրանքներ, որ մեր երկիրը կարողանար դիմակայել Ադրբեջանի ագրեսիային: Վազգենը մեր պատմության մեջ մեծ դեր է ունեցել, բայց պետք է ռեալ խոսենք, թե ինչ լավ բաներ է արել ու ինչ վատ բաներ: Էդ թերության մասին որ ասում ես, էդ մարդիկ սկսում են` իրավունք չունես Վազգենի մասին վատը խոսաս, երբ Վազգենի մասին որոշ բաներ բարձրաձայնում եմ, դա միայն իմ կարծիքը չէ, ես ընդհանուր կարծիքներ եմ ասում: Այն մարդիկ, ովքեր ուզում են Վազգենի անունը սրբացնեն, ասեն, որ ինքը ամեն ինչ ճիշտ է արել, ասեմ, որ սուրբ մարդ չկա, ինքը նորմալ մարդ է եղել ու բոլորի նման էլ սխալվել է: Ես չեմ հասկանում էդ մարդկանց, ինչի չեն ուզում, որ Վազգեն Սարգսյանի մասին ասվի այն ամենը, ինչի պատճառով էլ իրեն վերացրին, ես դրա մասին եմ ուզում իմանամ` ո՞վ է իրան պաշտպանողը, որ չի ուզում էս թեմայից խոսամ: Կարդացեք այստեղ.

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am