Չավուշօղլուն Սիրիայի քրդերից պահանջել է լքել Եփրատի արեւմտյան ափը
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Սիրիայի քրդերից պահանջել է լքել Եփրատի արեւմտյան ափը։ Չավուշօղլուն «Եփրատի վահան» գործողության հետ կապված հայտարարել է, թե իրենց նպատակն է մաքրել Ջերաբլուսը «Իսլամական պետությունից», սակայն քրդական YPG-ն եւս պետք է լքի Եփրատի արեւմտյան ափը։ «Եթե քրդերը չհեռանան Եփրատի արեւելյան ափ, մենք անհրաժեշտ գործողությունների կդիմենք»,-ասել է Չավուշօղլուն։
