Քաբուլում հարձակվել են Ամերիկյան համալսարանի վրա
Զինված գրոհայինների խումբը Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հարձակվել է Ամերիկյան համալսարանի վրա, հայտնում է աֆղանական Tolo News հեռուստաալիքը: Համալսարանում ուժգին պայթյուն է որոտացել, այնուհետեւ կրակոցների ձայներ են լսվել: Գրոհայինները ներթափանցել են համալասարանական համալիրի տարածք:
