Բերդ նստելը դարձել է խաղուպար՝ ոչ հանցագործն է իսկական հանցագործ, ոչ քաղբանտարկյալն է իր գաղափարների մարտիկ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին բանտ նստելը երկու հիմնական իմաստ ուներ հասարակական գիտակցության մեջ. կամ մարդը քրեական հանցագործ է, և նրանից պետք Է գգույշ լինել, նրան վերապահումով վերաբերվել, կամ՝ մարդը քաղաքական բանտարկյալ Է. քաղաքական նպատակով հետապնդվում Է ռեժիմի կողմից, և նրան պետք Է հարգանքով վերաբերվել։ Առաջին խումբը տարիներ շարունակ կրում Էր հանցագործի խարանը, խնդիրներ ունենում հասարակության շրջանում՝ աշխատանքի տեղավորվելու, ամուսնանալու, հասարակությանն ինտեգրվելու հարցերում։ Երկրորդ խմբի մարդիկ մտնում Էին քաղաքականության մեջ, եթե դեռ չկային։ Նրանց խոսքի, գործի, անձի նկատմամբ հասարակական ուշադրությունը մեծանում Էր։ Նրանք ձեռք Էին բերում իրենց գաղափարների համար տուժած, հալածված անձանց իմիջ, որը նպաստում Էր նրանց վարկանիշի աճին, քաղաքական ծրագրերի իրականացմանը։ Սակայն տարիներ շարունակ քրեաիրավական համակարգի արատավոր գործելաոճի պատճառով այս երկու խմբի կարգավիճակն ու նրանց նկատմամբ հասարակական ընկալումը հիմնովին փոխվել են։ Առաջին խմբի՝ քրեական հանցանք կատարած և դրա համար դատապարտված անձանց նկատմամբ հասարակությունն այլևս այնքան Էլ անհանդուրժող չէ, քանի որ գիտի, թե ինչ սկզբունքներով են սարքվում գործերը, և ինչքան անմեղ-անտեր-անապահով մարդ է հայտնվում բանտերում։ Սակայն ուշագրավ է, որ երկրորդ խմբի դեպքում էլ էական փոփոխություն կա. այնքան հաճախ և այնքան անհարկի են կիրառվում քաղաքական հետապնդման մեթոդները, այնքան շատ ու նաև ոչ քաղաքական մարդիկ են քաղբանտարկյալի կարգավիճակում հայտնվում բանտերում, որ նրանց նկատմամբ էլ հարգանքն ու ակնածանքն է պակասել։ Կարճ ասած՝ բերդ նստելը դարձել է խաղուպար՝ ոչ հանցագործն է իսկական հանցագործ, ոչ քաղբանտարկյալն է իր գաղափարների մարտիկ»»։   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am