Արամ Մանուկյանի բողոքը մերժած դատավորը 10 միլիոն արժողությամբ մեքենա է գնել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի, վերաքննիչ բողոքը մերժած ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սեւակ Համբարձումյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի եւ եկամուտի հայտարարագիրը: Հայտարարագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դատավորը 2015 թվականին որեւէ շարժական եւ անշարժ գույք չի գնել, փոխառություն ո՛չ հանձնել է, ո՛չ էլ ստացել: Նրա դրամական միջոցը տարվա սկզբին կազմել է 9.5 միլիոն դրամ, իսկ տարվա վերջում դարձել՝ 10.7 միլիոն: Դատավորը նախորդ տարի եկամուտ է ստացել միայն աշխատավարձից, որը կազմել է ավելի քան 10.5 միլիոն դրամ: Սեւակ Համբարձումյանի նախորդ տարիների հայտարարագրերից տեղեկանում ենք, որ նա 2014 թվականին 10 միլիոն 250 հազար դրամով գնել է LEXUS ES 300 տեսակի ավտոմեքենա: Նույն տարում նա 9 միլիոն դրամով վաճառել է 2013 թվականին 8.4 միլիոն դրամով գնած նույն LEXUS ES 350-ը: Դատավորի կինը՝ Վարդիթեր Էքսուզյանը, հայտարարագրել է ընդամենը 3 միլիոն դրամ: Նա եկամուտի որեւէ աղբյուր չունի, չի աշխատում: Նրանց զավակը՝ Ժորա Համբարձումյանն, էլ իր հայտարարագրում նշել է, որ դրամական միջոցներ չունի, իսկ եկամուտը գոյացել երկու տարբեր աշխատավարձերից՝ կազմելով ընդամենը 1.3 միլիոն դրամ: Դատավորի դուստրը՝ Մարիամ Համբարձումյանը, նույնպես որեւէ դրամական միջոց չի հայտարարագրել, միան նշել է, որ աշխատավարձից ստացել է 1.8 միլիոն դրամ եկամուտ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am