Վիրավոր ջիհադականներն վիրավորված տեղափոխվում են Թուրքիա
Թուրքական տանկերի հետ օգոստոսի 24-ի վաղ առավոտյան Սիրիայի Ջերաբլուսի շրջան մտած «Ազատ սիրիական բանակ» կոչվող խմբավորման զինյալներից արդեն վիրավորվածներ կան։ Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիա-Սիրիա Քարքամըշ անցակետով արդեն «Ազատ սիրիական բանակի» 3 վիրավորված զինյալներ տեղափոխվել են Այնթափի հիվանդանոցներից մեկը։ Նշվում է, որ թուրքական տանկերը եւս մտել են եւ շարժվում են Ջերաբլուսի ուղղությամբ։
