ԻՊ գրոհայինները լքում են Սիրիայի հյուսիսային Ջարաբլուս քաղաքը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները լքում են Սիրիայի հյուսիսային Ջարաբլուս քաղաքը, որը երկու տարի շարունակ գտնվում էր իրենց վերահսկողության տակ և որտեղ թուրքական բանակն առավոտյան հրթիռակոծություն էր սկսել: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, մեջբերելով թուրքական NTV հեռուստաալիքի տվյալները, թուրքական բանակը չորեքշաբթի առավոտյան սկսել է Ջարաբլուսի ազատագրման գործողությունները` միջազգային կոալիցիայի ինքնաթիռների աջակցությամբ: Թուրքական օդուժը հարվածներ է հասցրել ԻՊ-ի գրոհայինների ուղղությամբ: Ռմբակոծություն է իրականացվում նաև տանկերից և հրետանուց:
