Արթուր Գևորգյանը «ապահովագրել» է իր ընտանիքը

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ թյուր կարծիք է ձևավորվել այն մասին, որ իբր ԱՄՆ-ում ծնված հայ երեխան հենց միայն այդ հիմքով ազատվում է զինծառայությունից:Այս թյուրիմացության հիմքում այն իրողությունն է, որ ԱՄՆ-ում ծնված երեխան, հողի սկզբունքով ձեռք է բերում ԱՄՆ-ի քաղաքացիություն, սակայն մեր հայրենակիցները անտեսում են մի շարք տարրական իրավական հարցադրումներ: «Նախ, նույն այդ երեխան, միաժամանակ օրենքի ուժով ձեռք է բերում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝ անկախ ծնվելու վայրից և ծնողների համաձայնությունից, ինչը, իմ խորին համոզմամբ, խիստ խելամիտ իրավական լուծում է: Այսպիսով, երեխան ձեռք է բերում երկքաղաքացու կարգավիճակ, իսկ հայրենական օրենսդրությամբ երկքաղաքացին մեր պետության համար ճանաչվում է միայն որպես ՀՀ քաղաքացի՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով հանդերձ: Ավարտեմ միտքս. այլ պետության քաղաքացիություն ընդունելը հայրենական օրենսդրությամբ հիմք չէ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար»,- գրել էր Գևորգ Դանիելյանը: Հայտնի է, որ Հայաստանի մի շարք քաղաքական գործիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, հիղինակավոր անձիք մեկնում են ԱՄՆ՝ երեխա ունենալու համար: Բազմաթիվ պաշտոյաների կանայք վերը նշված փաստի համար էլ մեկնում են ԱՄՆ՝ ծննդաբերելու: Ի դեպ վերջին մի քանի ամիսներին Հայաստանից բացակայել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա, Դավիթաշենի նախկին թաղամասի թաղապետ, այժմ ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը: hayeli.am-ի տեղեկություններով Արթուր Գևորգյանը կնոջ հետ մեկնել էր ԱՄՆ: Բանն այն է, որ նրանք սպասում էին իրենց երրորդ զավակին: Զույգն ուներ երկու դուստր, իսկ տղան ծնվել է ԱՄՆ-ում: Երեխան ստացել է Ամերիկայի քաղաքացիություն, սակայն ըստ վերը նշված  Գևորգ Դանիելյանի հաղորդագրության, տղան չի ազատվելու հայկական բանակում ծառայելուց: Ինչպես տեսնում եք «հայրենյաց պատգամավորները» շարունակում են «ապահովագրել» իրենց ընտանիքները և նրանցից հետ չի մնացել վերջինս:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am