Կվիրիկաշվիլին խոստացել է
Georgia Online-ի փոխանցմամբ՝ պաշտոնական Թբիլիսին կքննարկի Վրաստանի ու Ռուսաստանի առաջին դիվանագետների հանդիպման հարցը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ մեկնաբանելով Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի հետ հանդիպման պատրաստակամության մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը: «Մենք կքննարկենք այդ հարցը, և մոտ ժամանակներս կարվեն մեկնաբանություններ»,- ասել է նա։
