Թուրքիան A321-ի կործանումից հետո առաջինը կվերսկսի թռիչքները Շարմ-էլ-Շեյխ
Turkish Airlines ավիաընկերությունը որոշում է կայացրել վերսկսել թռիչքները եգիպտական Շարմ-էլ-Շեյխ հանգստավայր, հայտնում է վկայակոչելով Եգիպտոսում Թուրքիայի դեսպանությունը: «Turkish Airlines-ը կդառնա առաջին ավիաընկերությունը, որը կվերսկսի թռիչքները 2015թ. հոկտեմբերի 31-ի ահաբեկչությունից հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ, գրում է Reuters-ը: Ավիաընկերությունը պլանավորում է շաբաթական 4 չվերթ իրականացնել դեպի Շարմ-էլ-Շեյխ: Հիշեցնենք, որ 2015թ. հոկտեմբերի 31-ի առավոտյան Շարմ-էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղևորվող «Կոգալիմավիա» ընկերության Airbus A321-ը կործանվել էր Սինայի թերակղզում:
