Շաքիի ջրվեժը ոչնչացման եզրին է. տեսանյութ

Շաքի ջրվեժի մասին գիտեն շատերը: Ավանդության համաձայն, օտար զավթիչներից մեկը, տեսնելով հայուհի Շաքեի գեղեցկությունը, հրամայում է նրան բերել իր մոտ: Շաքեն չի ենթարկվում զավթիչի հրամանին և իրեն գցում է բարձր ժայռից, այդ ժամանակ գեղեցկուհու զգեստը բացվում է և վերածվում ջրվեժի: Ահա այսպես էլ առաջացել է ջրվեժի անվանումը` Շաքի:Հիմա փակվել է զգեստը, վերացել ավանդությունը, վերացել է նաև Շաքին. Չէ որ ջրվեժը չի կարող լինել բացովի և փակովի: Ավելին հրապարակումների համաձայն` ջրվեժի բացման և փակման համար վճարում են նույնիսկ 5-ից 10 հազար դրամ, որոշ դեպքերում էլ կարելի է խնդրել «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ՍՊ ընկերության ներկայացուցչին, սպասել, մինչև ջրվեժը անվճար միացնեն և մի քանի րոպեով  վայելել այն: Ստացվում է, որ բնության հուշարձան հանդիսացող Շաքի ջրվեժը ի հակառակ ավանդույթի նվաճվել է մասնավոր ընկերության կողմից և  դարձել եկամտի աղբյուր:Շաքիի ջրվեժը գտնվում է Որոտանի կիրճում, Սիսիանից 3 կմ հյուսիս-արևմուտք, Որոտանի ձախակողմյան Շաքի վտակի վրա: Ջրվեժի բարձրությունը 18 մ է: Այն Հայաստանի ամենաբարձր և գեղեցիկ ջրվեժն է և ժամանակին հանդիսացել զբոսաշրջային վայր: ՀՀ կառավարության 2008 թվականի oգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» N 967-Ն որոշման համաձայն հանդիսանում է նաև բնության հուշարձան:
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, «Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը», իսկ նույն օրենքի 20-րդ հոդվածի համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտում արգելվում է տնտեսական գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը»:Սակայն իրականում, ՀՀ օրենսդրության համաձայն բնության  հատուկ պահպանվող տարածք հանդիսացող, Շաքիի  ջրվեժը չի պահպանվում` Բնապահպանության նախարարության անգործության հետևանքով:«Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ՍՊ ընկերությանը պատկանող Շաքի ՓՀԵԿ–ի շահագործման հետևանքով Շաքիի ջրվեժ բնության հուշարձանն ուղղակի անհետանում է, իսկ  Շաքի գետը` Շաքիի ջրվեժից մինչև գետաբերան վերածվել է ռիսկային ջրային մարմնի՝ ջրի էկոլոգիական հոսքը չպահպանվելու պատճառով, որն  ամրագրված է ՀՀ կառավարության կողմից հաստատված հարավային գետավազանային կառավարման պլանում:
Առնվազն տարօրինակ և անհասկանալի է  այն, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը  սկզբում թույլատրում է Շաքի ՓՀԷԿ-ի աշխատանքը, հաշվի չառնելով հետևանքները, այնուհետև 2016 թվականին նախատեսում է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրօգտագործման պայմանների վերանայում, ներառյալ՝ ջրառի ծավալ և ռեժիմ, համապատասխանեցում բնապահպանական պահանջներին: Առավել տարօրինակ է, որ միայն 2017 թվականին է նախատեսում  ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար արգելված գոտիների՝ հատուկ պահպանվող տարածքներ, անտառային տարածքներ, սողանքային գոտիներ, ջրաբանական խոցելի տարածքներ, սահմանում:Civil voice-ը իր կոչ-պահանջն է ուղղում Բնապահպանության նախարարությանը`օր առաջ ապահովել ջրվեժի բնականոն գոյությունը:Civil voice ՀԿՄանրամասները տեսանյութում

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am