Լավրովն ու Քերրին օգոստոսի 26-ին կբանակցեն Ժնեւում
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին օգոստոսի 26-ին Ժնեւում բանակցություններ կանցկացնեն: Այս մասին հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ լրատվության բաժնից: Հանդիպման գլխավոր թեման է դառնալու Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հակաահաբեկչական համագործակցությունը Սիրիայում: Ավելի վաղ երկու երկրների փորձագետները խորհրդակցություններ են վարել Ժնեւում, որտեղ քննարկել են նման փոխգործակցության հնարավորությունը:
