«Կիսաբաց լուսամուտներ»-ի փորձագետը՝ Նիկոլ Փաշինյանին. սա լքված մարդկանց վերջին ճիչն է

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրել էր, որ Ա ԹԻ ՎԻ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարն ամբողջությամբ աղբ է... Հարգելի պատգամավոր Փաշինյան, Ձեր հայտնած «աղբը» պատճառ է դարձել, որ այս 5 տարիների ընթացքում հազարավոր կարիքավոր ընտանիքներ ունենան՝ 1. բնակարաններ 2. ավտոմեքենաներ 3. գումար 4. գյուղատնտեսական գործիքներ և տեխնիկա 5. կահույք 6. հագուստ 7. գրենական պիտույքներ 8. սնունդ 9. կենցաղային տեխնիկա 10. դեղորայք 11. շինանյութ Ինչպես նաև հազարավոր կարիքավոր ընտանիքներ անվճար օգտվել են՝ 1. բժշկական օգնությունից /նաև վիրահատությունից/ 2. փաստաբանական ծառայությունից 3. հոգեբանական ծառայությունից Պարոն Փաշինյան, Շնորհիվ «Կիսաբաց լուսամուտների»՝ հազարավոր կարիքավոր երեխաներ իրենց ամառային հանգիստն են անցկացնում Հայաստանի տարբեր ճամբարներում, շնորհիվ հաղորդման հյուրերի և գործընկերների՝ գործազուրկ քաղաքացիները գտնում են հարմար աշխատանք, եթերով հանդես գալուց և շատ խնդիրներ վեր հանելուց հետո հարթվում կամ լուծվում են բազմաթիվ կնճռոտ հարցեր և քաղաքացիների միջանձնային վեճեր, որը չի հասնում դատարան, անգամ ամուսնական զույգերի բաժանումներն են Կիսաբացի հենց եթերում կրկին վերածվում միության... Հարգելի Փաշինյան, Թվարկումներն ու փաստերը շատ են և հաստատ ավելի խոսուն, քան այս հաղորդման դեմ պոպուլյար հայտարարությունները... Լավ օրից չէ, որ այդ մարդիկ նախընտրում են այս հարթակը. սա հուսալքության, ոտնահարված իրավունքների, ունեզրկված ու լքված մարդկանց վերջին ճիչն է, որոնց օգնելու համար 24 ժամ աշխատում է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ողջ անձնակազմն ու փորձագետների խումբը: Երբեք չենք նահանջի մեր հայրենակիցների կողքին լինելու, օգնության ձեռք մեկնելու և դժվարություններին դիմակայելու գործում... Հարգանքներով՝ «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի փորձագետ Մամիկոն Խուրշուդյան

դիտվել է 465 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am