ԱՄՆ-ն փորձում է վնասել Ռուսաստանին ու ՕՊԵԿ երկրներին. Մադուրո
ԱՄՆ-ն փորձում է նավթի գների միջոցով վնասել Ռուսաստանին ու ՕՊԵԿ երկրներին: Այս մասին հայտնել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն: Նրա խոսքով, Միացյալ նահանգների վերջին տարիների էներգետիկ քաղաքականության նպատակն է քաոսի մեջ ընկղմել «սեւ ոսկու» ամբողջ շուկան, որպեսզի վնասի Ռուսաստանին, ՕՊԵԿ երկրներին, իսկ կենտրոնական թիրախը Վենեսուելան է, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նա նաեւ նկատել է, որ Վենեսուելայի արտգործնախարար Դելսի Ռոդրիգեսը ու նավթային արդյունաբերության նախարար Էուլոխիո դել Պինոն ուղեւորություն են կատարել ՕՊԵԿ անդամ ու ոչ անդամ երկրներ ու այդ ուղեւորությունը կարելի է հաջողված համարել:
