Թուրքական զինուժը ԻՊ-ին հասցրել է օդային և հրետանային հարվածներ
Թուրքական զինուժը Սիրիայի Հալեպի նահանգի Ջարաբլուս շրջանում այս առավոտ օդային հարվածներ է հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման 82 թիրախի, որոնցից 70-ը հաջողվել է խոցել: Բացի դրանից, թուրքական ուժերն ԻՊ-ին հասցրել են նաև 224 հրետանային հարված: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Թուրքական զինուժը Ջարաբլուսի այս գործողությունն անվանել է «Եփրատի վահան»:
