Թուրք պատմաբանն ու լրագրողը Ցեղասպանության վերաբերյալ կարևոր արխիվային թուղթ են հրապարակել

Թուրք պատմաբան Ումիթ Քուրտը և լրագրող Ալև Էրը Փարիզի Նուբարյան գրադարանի արխիվներից գտել ու հրապարակել են մինչ այս երբևէ չհրապարակված Հայոց ցեղասպանության վերաբերյալ կարևոր արխիվային թուղթ: Այս մասին հաղորդում է «Ակօս» թերթը: Փաստաթուղթն իրենից ներկայացնում է ժամանակաշրջանի ամենահայտնի պոլսահայ գրողներից Զաբել Եսայանի կողմից 1919թ.-ի մարտի 8-ին Փարիզի կոնֆերանսում հայկական պատվիրակության ղեկավար Նուբար Փաշային ներկայացրած հաշվետվությունը, որում Եսայանը կարևոր փաստեր է ներկայացնում շուրջ 200.000 հայ կանանց և երեխաների կոտորվելու և առևանգվելու մասին: Նա նաև նշել է, որ այս թիվը հստակ չէ, և տուժած կանայք ու երեխաները կարող են շատ ավելին լինել: Զաբել Եսայանի կազմած և միայն օրերս Ումիթ Քուրտի և Ալև Էրի շնորհիվ թուրքական մամուլում հայտնված հաշվետվության մեջ առանձնացվել են գրողի ներկայացրած 3 կարևոր կետեր. 1. Բազմաթիվ կանայք և երեխաներ առևանգվեցին հենց իրենց ծննդավայր հանդիսացող քաղաքներից ու գյուղերից: Այս ընթացքում պատահել է, որ իրենց հարևան մահմեդականներն առաջարկեն նրանց թաքնվել իրենց տներում: Անտեր մնացած որբերը փախցվեցին վայրկյանների արագությամբ: Մի գերմանացի սպա Էրզրումի ամենագեղեցիկ հայ աղջկան՝ Քալֆայանին, իր հետ տարավ գետնի վրայով քարշ տալով: Երզնկայում և Տրապիզոնում թուրք սպաները տարան ամենահարուստ ընտանիքների կրթված աղջիկներին: Արտասահմանյան կազմակերպությունների շենքերում ապաստանածներն էլ տարվեցին ու հանձնվեցին «Իթթիհաթ վե Թերրաքիի» (երիտթուրքերի կուսակցությունը) անդամներին: 2.  Քաղաքներից ու գյուղերից հեռացվելուց հետո կանանց և տղամարդկանց բաժանեցին իրարից: Տղամարդիկ ամենադաժան ձևով սպանվեցին: Կանայք ու երեխաները փախցվեցին, իսկ դրանից խուսափել հաջողածները փախուստի ճանապարհին սպանվեցին: Գաղթի ճանապարհի անմարդային պայմաններում գետի ջուրը խմելու թույլտվություն կարող էին ստանալ միայն որոշակի թվով հայ աղջիկ թուրք ժանդարմներին հանձնելու պայմանով: Սա պարբերական բնույթ է կրել: Հատկապես Քեմահ- Հալեպ, Քոնյա- Տարսուս ճանապարհին և Եփրատ գետի ափերին:   3. Երբ այս խեղճերը հասնում էին որևէ հավաքատեղի, քրդերը, չեչենները և չերքեզները հարձակվում ու թալանում էին նրանց, խլում էին անգամ մարդկանց վրայի հագուստը: Զաբել Եսայանն իր հաշվետվության մեջ նշել է նաև, որ առևանգված կանանց փրկելու և վերադարձնելու հարցում հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել: Նա հայտնել է, որ հատկապես անչափահաս աղջիկների դեպքում պետք է ամեն ջանք թափել նրանց գտնելու և ողջ մնացած ազգականներին կամ համապատասխան միսիոներական կազմակերպություններին հանձնելու համար: «Իսկ ահա չափահաս կանանց դեպքում իրավիճակն ավելի բարդ է: Նրանց դժվար է պահանջել նաև օրենքով: Նրանցից շատերն իրենց առևանգած մահմեդականներից երեխաներ են ունեցել, և ոմանք չեն ցանկանում լքել իրենց զավակներին: Ոմանք էլ բազմաթիվ ստորացումներ ու տանջանքներ կրելուց հետո ամաչում են հայկական հասարակություն վերադառնալ», -ասել է նա: Հ.Գ. Զաբել Եսայանը ծնվել է Կ.Պոլսի Ուսքյուդար թաղամասում, առաջին ստեղծագործությունը հրապարակվել է 1895թ.-ին: Զաբել Եսայանն Ադանայի 1909թ.-ի կոտորածների ականատեսներից է, ինչի մասին գրել է իր հայտնի «Ավերակներու մեջ» գրքում, որը 2014թ.-ին թարգմանվել է թուրքերեն՝ «Արաս» հրատարակչության կողմից: Եսայանը կյանքի ընթացքում բնակվել է Ստամբուլում, Փարիզում, իսկ 1933թ.-ին գաղթել է Երևան, որտեղ 1937թ.-ին զոհ է գնացել ստալինյան բռնաճնշումներին:  

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am