Օբաման կտրուկ քննադատության է ենթարկվել
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ժամանել է ամերիկյան Բատոն-Ռուժ քաղաք Լուիզիանա նահանգ իր այցելության շրջանակներում: Հենց այս նահանգն էր ամենից շատ տուժել ուժեղ ջրհեղեղից հետո, գրում է USA Today-ը: Այնուամենայնիվ, Օբաման կտրուկ քննադատության է ենթարկվել ուշացած այցելության համար: Նախագահը շնորհակալություն է հայտնել տեղի իշխանություններին ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքների համար և նշել է, որ այդ աշխատանքները կտևեն շուրջ մեկ ամիս: Իր ելույթում Օբաման ընդգծել է, որ ջրհեղեղների վերաբերյալ լուրերը չպետք է բացառապես ֆոտոռեպորտաժների նյութ դառնան: Նա կոչ է արել բոլոր ամերիկացիներին հետևել Լուիզիանայում տիրող իրավիճակին:
