Ի ցավ հասարակության և հուրախություն իշխանության

«Հրապարակ»-ը գրում է. «Անշուշտ, դեռ մի փոքր վաղ է ասել, որ ընդդիմությունն աշնանային ընտրություններում չկարողացավ համախմբվել և ընդհանուր պլատֆորմով հանդես գալ՝ ընդդեմ իշխանական ուժերի։ Բայց, դատելով ՏԻՄ ընտրությունների հետ կապված գործընթացներից, արդեն կարելի է պնդել, որ նախընտրական դաշինքներ, ալյանսներ չեն ձևավորվի։ Մինչդեռ իշխանության ներկայացուցիչն ամիսներ առաջ մեզ հետ զրույցում չէր թաքցնում տագնապը Գյումրիի և Վանաձորի ընտրությունների հետ կապված և ասում էր. «Եթե «ԳԱԼԱ»–ի Վահանն ու «Ասպարեզի» Լևոնը համաձայնության գան, մենք կկորցնենք Գյումրին»։ Թեև իշխանությունն ամեն ինչ արեց, որ կանխի Հայաստանի երկրորդ և երրորդ քաղաքներում ընդդիմադիր քաղաքապետ ունենալու հավանականությունը, և հատկապես այդ նպատակով փոխվեց օրենքը, ու ներդրվեց կուսակցական ցուցակներով ավագանի, ապա՝ ավագանու կազմից քաղաքապետ ընտրելու սկզբունքը, բայց վտանգը շարունակում էր կախված մնալ իշխանության գլխին։ Վանաձորն ու Գյումրին ընտրություններում, որպես կանոն, իշխանությանը ձայն չեն տալիս, և քաղաքապետերի իշխանական թեկնածուներն ի սկզբանե շատ փոքր շանսեր ունեին։ Բայց այդ շանսերը, կարելի է ասել, կհավասարվեին զրոյի, եթե ընդդիմադիր մի քանի ուժեր կարողանային հաղթահարել իրենց տարաձայնությունները և միասնական հանդես գալ ՏԻՄ ընտրություններում։ Ի ցավ հասարակության և հուրախություն իշխանության, դա տեղի չունեցավ։ Ոչ Գյումրիում կայացավ ընդդիմության համախմբումը, ոչ Վանաձորում։ Արդեն կարելի է պնդել, որ բոլոր հին ու նոր, մանր ու մեծ ընդդիմադիր կուսակցություններն այս քաղաքներում հանդես են գալու առանձին-առանձին։ Հնարավորություն տալով ֆինանս, ադմինիստրատիվ ռեսուրս, հզոր լծակներ ունեցող Հանրապետականին՝ հատ-հատ պարտության մատնել իրենց»,-գրում է թերթը։ Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am