Ով ինչպես է մարզվել
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Պեպեն վերսկսել է մարզումները Արքայական թիմի ընդհանուր խմբում: Կրիշտիանու Ռոնալդուն էլ, որը թիմի հետ նախավարժանք է արել խաղադաշտում, մարզումը շարունակել է մարզադահլիճում, հաղորդում էA Bola-ն: Մարզման միայն առաջին հատվածին են մասնակցել Կեյլոր Նավասը, Ֆաբիու Կոենտրաուն եւ Քարիմ Բենզեման, իսկ մյուս ֆուտբոլիստները՝ Սերխիո Ռամոսն ու Գարեթ Բեյլը մարզումը բաց են թողել:
