ԱՄՆ-ը որոնում է Գյուլենին Թուրքիային չհանձնելու ուղիներ (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդընը Արեւմտյան տերություններից ամենաբարձրաստիճան ղեկավարն է, որը Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո այց է կատարում այդ երկիր, երկիր, որտեղ իրականացվել են հազարավոր ձերբակալություններ, որտեղ մոտ 8Օ հազար մարդ ազատվել է զբաղեցրած պաշտոններից։
Մեծաթիվ վերլուծաբաններ են ասում, որ Թուրքիայում մարդիկ այն տպավորությունն ունեն, թե ԱՄՆ-ը ու Եվրոպական Միությունը չափից ավելի տեղ են հատկացնում Թուրքիային քննադատությանը։ Ինչպես Բրուքինգզ հաստատության վերլուծաբաններից Քեմալ Քիրիսչին է ասում, Թուրքիայում շատերն են տարակուսում, թե ինչու երկար տարիների ջերմ աջակից ԱՄՆ-ը հեղաշրջման ձախողված փորձից հետո չի շտապում իր աջակցությունը հայտնել Թուրքիայի իշխանություններին։ Ինչպես պետքարտուղարության խոսնակ Ջոշ Էրնըսթն է ասում, Թուրքիայի ղեկավար անձանց հետ հանդիպման ժամանակ Բայդընը շեշտելու է «ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը դաշնակից Թուրքիային»։ Էրդողանին սա դուր կգա, սակայն դուր չի գա Բայդընի խոսքի երկրորդ մասը, որտեղ վերջինս մտահոգություն է արտահայտելու ամբողջ երկրի տարածքում Էրդողանի կողմից իրականացվող գործողությունների կապակցությամբ։ Մի երկիր, որի ղեկավարության հիմնական թիրախն այսօր իսլամական կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենն է՝ նախագահ Էրդողանի քաղաքական հակառակորդը, որին Էրդողանն արդեն երկար տարիներ էր փորձում չեզոքացնել, եւ կարծում է, թե եկել է պահը, երբ կկարողանա ապահովել նրա արտահանձնումը ԱՄՆ-ից։ Հիշեցնենք Էրդողանի հետեւյալ խոսքերը. «ԱՄՆ-ը պիտի կատարի Թուրքիայի ու Գյուլենի միջեւ ընտրություն»։ Էրդողանը վերջին օրերին զայրացած հայտարարում էր, որ երբ խոսքը գնում է կասկածյալ ահաբեկիչների մասին, Թուրքիան առանց փաստաթղթեր պահանջելու է արտահանձնում նրանց ԱՄՆ-ին։ Բայց փորձագետները, ինչպես օրինակ իրավաբաններից Ռիիդ Ուայնգարթընը, ասում են. «Աննախադեպ ու սարսափելի կլիներ, եթե Միացյալ Նահանգները ցուցաբերեր թուլամորթություն, Գյուլենին նստեցներ օդանավ եւ ուղարկեր այնտեղ, որտեղ իշխանությունների կողմից արդեն իսկ առկա է սոսկալի տրամադրվածություն ընդդեմ նրա»։ Պետքարտուղարության խոսնակն ասել է, թե «ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ, այո, արդեն 3Օ տարի է գործում է արտահանձնման մասին պայմանագիրը»։ Սակայն նա ավելացրել է նաեւ, թե Թուրքիա են մեկնել պետքարտուղարության 1 եւ արդարադատության նախարարության երեք մասնագետներ, պարզելու համար, թե արդյոք Թուրքիան ունի բավարար փաստեր այն մասին, որ Գյուլենն ինչ որ կերպ առնչվում է հեղաշրջման փորձի հետ։ Բայդընը, ըստ “Washington Post” օրաթերթի, Անկարայում հայտարարելու է, թե որքան է ԱՄՆ-ը հասկանում Թուրքիայի հոգսերը եւ փորձելու է վստահեցնել իր հողի վրա ՆԱՏՕ-ին պատկանող միջուկային զենքեր պահեստավորող Թուրքիային, որ ԱՄՆ-ը չի ցանկանում ապակայունացնել այս երկիրը։ Էրդողանի ականջին նա ասելու է, որ ԱՄՆ-ը որեւէ կերպ չի հրահրել հեղաշրջումը, եւ որ Գյուլենին չի դարձնելու վհուկների որսի զոհ։

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am