«Նրանց թվում է` եթե աթոռին նստեցին, խելքն աթոռի վրա է». Ալեքսանդր Մանասյան

Ըստ քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի՝ Ադրբեջանի խավիարային դիվանագիտությունը, կաշառակերության դեպքերը, ԵԽԽՎ-ում քննարկվող հակահայկական զեկույցների ընդունումը կամ մերժումը չէ,  որ պետք է հայկական կողմը քննարկի: «Մենք մի տեսակ հետևում ենք, թե Ադրբեջանն ինչ պետք է անի, և սկսում ենք քննարկել հենց այդ հարցը: Բայց մեր խնդիրն այն է, թե մենք ի՞նչ պետք է  անենք, ինչպե՞ս պետք է նախապես չեզոքացնենք տարբեր խնդիրներ: Իմ տպավորությամբ՝ մենք չունենք դիվանագիտության ճիշտ ըմբռնումը»,-շեշտեց նա Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում: « Մենք չունենք դիվանագիտության ճիշտ ըմբռնում:  Մեզ մոտ դիվանագիտությունն ասոցիացվում է միայն նախագահի ու ԱԳՆ-ի հետ, այնինչ դիվանագիտությունը միայն պաշտոնականը չէ: Մենք չունենք այդ բնագավառներում աշխատելու ոչ ծրագիր, ոչ հայեցակարգ։ Կա պառլամենտական, նաև ժողովրդական դիվանագիտություն: Մեզ պետք է ժողովրդական դիվանագիտության խաղի կանոնների իմացություն և պառլամենտական դիվանագիտություն։ Ժողովրդական դիվանագիտության հարթակներում խոսքի ազատությունն ավելի մեծ է, քան պաշտոնականում։ Մեր պառլամենտականներն արդյո՞ք մի անգամ հրավիրել են մեր փորձագետներին, որ խոսեն ու քննարկեն, թե նման զեկույցներ կան, ի՞նչ պետք է անել: Նրանց թվում է, թե եթե աթոռին նստեցին, խելքն աթոռի վրա է: Չկա կապ փորձագետների հետ, մենք ճիշտ քաղաքականություն չենք իրականացնում եվրոպական դիվանագիտության մեջ»,ընդգծեց քաղաքագետը: Քաղաքագետը նշեց.«Սարսափելի ոչինչ չկա բանաձևերի ընդուման մեջ, որովհետև միակ օրինական միջազգային կառուցը, որն ունի մանդատ այս հարցում, ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Խնդիրն այլ է, որ դրան չենք հակադարձում, մեզ համար ԼՂՀ հիմնահարցի շուրջ նպաստավոր կերպար չենք ստեղծում եվրոպական դիվանագիտության մեջ: Մեր պատվիրակության անդամները պետք է շատ լավ ծանոթ լինեն այլ երկրների պատվիրակություններին, իմանան, թե նրանք ինչ են գրել, ինչ նախասիրություններ ունեն: Բայց դա չեն անում ու նույնիսկ ղարաբաղյան հիմնախնդրին խորքային ծանոթ չեն»:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am