Մերկելը «կոշտ պատասխան» է պահանջել
DW-ն հայտնում է ,որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է կոշտ պատասխանել Քյոլնում կանանց վրա հարձակմանը` օգտագործելով իրավական պետության ունեցած բոլոր միջոցները: «Անհրաժեշտ է բոլոր ջանքերը ներդնել հանցագործների արագ հայտնաբերման և պատժելու համար, անկախ ծգումից»,ասել է նա: Վերջին տվյալների համաձայն` ոստիկանությունը դեկտեմբերի 31-ի գիշերը հարձակման ենթարկվածներից արդեն 90 դիմում է ստացել: Այդ գիշեր Քյոլնի կայարանային հրապարակում հավաքվել են մոտ 1000 տղամարդ «արաբական կամ հյուսիսաֆրիկյան արտաքինով»: Խմբեր կազմելով` նրանք հարձակվել են կանանց վրա, թալանել և սպառնացել են նրանց: Հայտնի է բռնաբարության 1 դեպքի մասին:
