Թուրքիան ռմբակոծվում է
Թուրքիայի իշխանությունները էվակուացնում են Սիրիայի հետ սահմանամերձ Քարքամիշ քաղաքի բնակչությանը: Հայտնում է CNN-ը՝ նշելով, որ քաղաքը գտնում է Գազիենթեպ գավառում երկրի հարավ-արեւելքում: Բնակչության տարհանումը տեղի է ունենում Սիրիայի տարածքից իրականացվող հրետակոծության պատճառով: Նշվում է, որ բնակիչները պետք է լքեն քաղաքը ականանետային հարվածների պատճառով, որոնք իրականացվում են Սիրիայի կողմից: Պարզաբանվում է, որ տարհանումն ինքնակամ է:
