Թալիբները աֆղանական քաղաք են գրավել
Աֆղանստանի հյուսիս-արևելքում գտնվող Կունդուզ նահանգի Խանաբադ քաղաքը այսօր առավոտյան գրավվել է «Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալների կողմից: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Ariana News հեռուստալիքին վարչական շրջանի ղեկավար Խայաթուլա Ամիրին հայտնել է, որ կառավարական զորքերը ստիպված էին լքել Խանաբադ քաղաքը՝ բավականչափ ուժի և միջոցների բացակայության պատճառով: Խանաբադի հարևանությամբ զինված գործողությունները շարունակվում են:
