Ֆրանսիայում ձերբակալվել է 7 մարդ՝ ահաբեկիչների հետ կապերի կասկածանքով
Ֆրանսիայում ահաբեկիչների հետ կապերի կասկածանքով 7 մարդ է ձերբակալվել: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է երկրի ՆԳՆ Թվիթերի էջում: «Միայն օգոստոսին կալանավորվել է 7 մարդ, նրանք բոլորը փակի տակ են գտնվում»,- ասված է հաղորդագրության մեջ: Բացի այդ, ձերբակալվածներից երեքը երկրում ահաբեկչություններ էին նախատեսում:
