Վրաստանի վարչապետի այցը Ջավախք ուղեկցվել է սկանդալով

Վրաստանի վարչապետը Ախալքալաք էր ժամանել երեկ կեսօրին` «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության կողմից այստեղ առաջադրված մեծամասնական թեկնածուին` Հենզել Մկոյանին տեղացի ընտրողներին ներկայացնելու համար: Ախալքալաքի բնակիչների մի մասը, սակայն, ակնկալում էր, որ իշխող քաղաքական ուժը հոկտեմբերի 8-ին անցկացվելիք ընտրություններում պատգամավորության թեկնածու կառաջադրի գործող պատգամավոր Սամվել Պետրոսյանի որդուն` Անդրանիկին: «Եթե Անդրանիկը չի առաջադրվելու, կարող եք հեռանալ Ախալքալաքից», – դիմելով Վրաստանի վարչապետին՝ ասում էին բորբոքված երիտասարդները: «Պետք չէ ինձ վերջնագրեր ներկայացնել», – իր հերթին, հակադարձում էր Կվիրիկաշվիլին` ուղղակի բանավեճի մեջ մտնելով ախալքալաքցի երիտասարդների հետ: Պետրոսյանի կողմնակիցները, սակայն, չէին հանդարտվում` թույլ չտալով Հենզել Մկոյանին շարունակել ելույթը: «Այն, ինչ դուք եք անում, ապակառուցողական մոտեցում է: Եթե մեր թեկնածուն այստեղ կանգնած է, դա արդեն իսկ ինչ-որ բան նշանակում է: Նախ` ինքներդ ձեզ հարգեք, հետո նաև՝ ուրիշներին», – կրկին ստիպված էր միջամտել Վրաստանի վարչապետը: Ստեղծված կացության գլխավոր պատճառներից մեկը 2015-ին Վրաստանում հաստատված նոր Ընտրական օրենսգիրքն է, որով փոփոխության է ենթարկվել մեծամասնական ընտրատարածքների ողջ աշխարհագրությունը: Եթե նախկինում Նինոծմինդան և Ախալքալաքը մեկական պատգամավոր էին ընտրում, ապա այժմ այս երկու հայաբնակ շրջանները միավորվել են մեկ միասնական ընտրատարածքի կազմում: Իշխող «Վրացական երազանք»-ի ընտրությունն էլ կանգ է առել Նինոծմինդան ներկայացնող Հենզել Մկոյանի վրա, ինչն էլ, իր հերթին, առաջացրել է Ախալքալաքի ամենաազդեցիկ գործիչներից մեկի` նախկին ոստիկանապետ, գործող պատգամավոր Սամվել Պետրոսյանի կողմնակիցների դժգոհությունը: Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am