Էրդողանը 586 գնդապետի կուղարկի թոշակի
Անկարայում Գերագույն ռազմական խորհրդի արտակարգ նիստի ընթացքում ստորագրել է բանակի ներսում կադրային փոփոխությունների նոր որոշում: Ըստ ստորագրված փաստաթղթի՝ թուրքական բանակի 586 գնդապետ կուղարկվի թոշակի, դրա փոխարեն 434 գնդապետի ծառայության ժամկետը կերկարացվի 2 տարով, հաղորդում է «Միլլիյեթ» թերթը: Նիստին մասնակցել են արտաքին գործերի նախարարը, ներքին գործերի նախարարը, պաշտպանության նախարաը, արդարադատության նախարը, վարչապետն ու բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ: Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ:
