Երեք պետությունների ղեկավարները համաձայն են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կհանդիպեն: Հանդիպումը տեղի է ունենալու Չինաստանում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում ուկրաինական ճգնաժամի քննարկման համար: Այս մասին տեղեկացնում է TASS-ը՝ հղում անելով Կրեմլի մամլո ծառայությանը: «Երեք պետությունների ղեկավարները համաձայնվել են շարունակել անձնական շփումները ուկրաինական հարցում, մասնավորապես՝ համատեղ հանդիպում անցկացնել Չինաստանում սեպտեմբերի 4-5-ին սպասվող G20-ի գագաթնաժողովի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
