Տուգանել միգրանտներին չընդունող երկրներին
Իտալիայի ԵՄ հարցերով փոխնախարար Սանդրո Գոձին հայտնել է, որ Եվրամիության ներսում միգրանտների բաշխումը տեղի է ունենում ոչ բավարար կերպով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Անհրաժեշտ է տուգանել այն երկրներին, որոնք չեն ուզում ընդունել միգրանտներին: Դա իմ գնահատականն է, բայց ես կարծում եմ, որ հիմքեր կան որոշ երկրների նկատմամբ գործեր բացելու համար, քանի որ նրանք չեն կատարում իրենց պարտականությունները»,- ասել է Գոձին Mattino պարբերականին տված հարցազրույցում: Նա նաեւ նշել է, որ 28 անդամ երկրները պետք է հստակություն մտցնեն վերաբաշխման ժամկետների հարցում, եւ ամեն երկիր պետք է պատասխանատվություն ստանձնի:
