Ո՞վ է խաբում

Օրեր առաջ կարգլույծ արված Հովհաննես աբեղա Սահակյանը (այժմ՝ Վարդգես Սահակյանը) հանդես էր եկել բաց նամակով՝ ուղղված Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Նամակում նա, մասնավորապես, ընդգծել էր. «Վերոհիշյալ տարիների ընթացքում ես ինձ երբեք հոգևորական չեմ զգացել: Ձեր կողմից ղեկավարվող օբյեկտը հեռու է Եկեղեցի կոչվելուց, քանզի Ձեր նյութական և փարիսեցիական աշխարհայացքն երբեմնի ծաղկող և հայության քաղցր օրորոց համարվող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վերածել է հոգևոր անապատի՝ լեցուն օձերով և կարիճներով:   Ձերդ Սրբություն, Ձեզ կխաբեն ու կասեն, որ վերջին 200 տարիների ընթացքում ոչ մի Հայրապետ այնքան շենքեր չի կառուցել, որքան Դուք… Մի հավատացեք, դրանք քծնանքի խոսքեր են…Դուք ոչինչ չեք կառուցել, այլ միայն քանդել եք, և դրա վկայությունն է լեփ լեցուն համասեռամոլ հոգևորականները, որոնք խրախուսվում են Ձեր կողմից և բարձր պաշտոններ են զբաղեցնում: Համատարած իգացման ֆոնին ծիծաղելի է խոսել հոգևոր կյանքի մասին, այլ պետք է խոսել հոգևոր ինքնասպանության մասին: Ձեզ կխաբեն ու կասեն, որ Մայր Աթոռի ներքին կյանքը հիմնված է սիրո և եղբայրության վրա:  Խորհուրդս է Ձեզ՝ մի հավատացեք, իսկ եթե նույնիսկ հավատում եք, ապա հարց տվեք Ձեզ` ո՞ւմ եք Դուք եղբայր և կամ ո՞ւմ եք Դուք սիրում: Որևէ մեկին ոչ Դուք եղբայր եք և ոչ էլ հայր, այո, Դուք սիրո զգացում ունեք… Ես դա տեսել եմ իմ աչքերով: Դուք սիրում եք դրամ, ոսկի, թանկարժեք քարեր, անխոս ստրուկներ` խաչները վզներին, իգացող համասեռամոլների ու վերջում չմոռանամ ասեմ՝ Դուք սիրում եք Ձեզ: Դուք սիրում եք այն ամենն, ինչը հոգևոր կյանքում ոչինչ է համարվում»: NewsBook-ը Մայր Աթոռից փորձեցք պարզել՝ նախ ինչպե՞ս է մեկնաբանում բաց նամակը, նամակում հնչեցված տեսակետներն ու մեղադրանքները:  Բացի այդ, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանին հարցեցինք, թե ե՞րբ է կարգալույծ արվել Վարդգես Սահակյանը և ի՞նչն է կարգալույծ անելու պատճառ հանդիսացել: Ի պատասխան մեր հարցմանը՝ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից պատասխանել են. «Նախկին եկեղեցականներ Վարդգես Սահակյանի (նախկին Հովհաննես աբեղա) և Հովիկ Հովհաննիսյանի (նախկին Հայրիկ աբեղա) կարգալուծությունների վերաբերյալ մեր հավատացյալների կողմից պարզաբանումներ ստանալու ազնիվ ցանկություններին ընդառաջ, փարատելու համար նաև որոշ ԶԼՄ-ներում տարածվող ասեկոսեներից առաջացած սխալ պատկերացումները՝ հարկ ենք համարում տեղեկացնել հետևյալը: Հիշյալ եկեղեցականները կարգալույծ են հռչակվել ծառայության վայրը ինքնակամ լքելու պատճառով, ինչպես հաղորդվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի օգոստոսի 16-ի ծանուցման մեջ: Կարգալուծության որոշումները կայացվել են՝ հիմք ընդունելով Մայր Աթոռում գործող Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը: Նախկին եկեղեցականների հետ առչված գործերը քննարկվել են հանձնախմբի մի քանի նիստերում, որոնց արդյունքում նրանց ամիսներ շարունակ հորդորվել է վերադառնալ եկեղեցական բնականոն ծառայության, ինչը սակայն, որևէ արդյունք չի տվել»: Իսկ թե ինչպե՞ս է Մայր Աթոռը մեկնաբանել բաց նամակը, նամակում հնչեցված մեղադրանքները, պատասխանի մեջ նշված է. «Ինչ վերաբերում է նախկին միաբանների կողմից Մայր Աթոռին ուղղված հրապարակային մեղսագրումներին, դրանք ակնհայտորեն չարացածության հետևանք են: Կարծում ենք, չարացածությունը պետք է հաղթահարել զղջմամբ ու աղոթքով և ոչ թե սեփական մեղքերի համար պատասխանատուներ փնտրելով և հավատացյալների մոտ շփոթություն և գայթակղություն ստեղծելով»: `

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am