ՀԱՊԿ-ի խաղաղապահները համատեղ վարժանքներ են սկսել
Հազարից ավելի զինծառայողներ եւ շուրջ 500 միավոր ռազմական տեխնիկա են գործի դրվելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների խաղաղապահ զորակազմերի «Անխախտ բարեկամություն-2016» համատեղ վարժանքներում, որոնք օգոստոսի 23-ին մեկնարկում են Բելառուսում: Այդ մասին, հայտնել են Բելառուսի պաշտպանության նախարարությունում: «Վարժանքների հիմնական նպատակներն են՝ փոխըմբռնման ամրապնդումն ուհամագործակցությունը ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խաղաղապահ զորակազմերիմիջեւ, բոլոր աստիճանների հրամանատարների ու շտաբների գործնականկարողությունների եւ հմտությունների կատարելագործումը խաղաղապահգործողությանը պատրաստվելու եւ խաղաղապահ առաջադրանքները կատարելիսզորամասերն ու ստորաբաժանումները կառավարելու աշխատանքում»,-նշել են պաշտպանական գերատեսչությունում:
