Սամվել Հովսեփյանի (Ադմիրալ Սամո) առողջական վիճակը կտրուկ վատացել է

Հայոց աշխարհազորայինների հրամանատարական խորհուրդը նամակով դիմել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանին, «Տաշիր գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանին՝ ազատամարտիկ, գնդապետ Սամվել Հովսեփյանի (Ադմիրալ Սամո)՝ Գերմանիայում բուժում ստանալու համար անհրաժեշտ գումարի հարցում օժանդակելու խնդրանքով: «ՀՀ անկախության շարժման, նրա սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական եւ Արցախի համար մղած ազատագրական պայքարի մարտական գործողությունների առաջամարտիկ, հանրահայտ արծիվ, N24 գումարտակի քաջարի հրամանատար, Կորպուսի հրամանատարի տեղակալ, ՀՀ եւ Արցախի կառավարական բազմակի շքանշանների, մեդալների ու պատվոգրերի ասպետ, գնդապետ Սամվել Հովսեփյանի (Ադմիրալ Սամո) առողջական վիճակը կտրուկ վատացել է՝ քառօրյա պատերազմի սկսման օրերից մոտ երկու ամիս առաջատար դիրքերում մնալուց հետո։ Պարզվում է՝ նրա թոքերի վրա ուռուցքներ են գոյացել։ Հերոսի կյանքը փրկելու համար կարողացանք Գերմանիայում եզակի վիրահատություն իրականացնելու համար հայթայթել 55.000 եվրո գումար։ Սակայն վիրահատությունից անմիջապես հետո պարզվեց, որ նույն կլինիկայում ուռուցքի նորագոյացման վտանգը կանխելու համար պետք է երկու ամիս անընդմեջ ճառագայթման բուժում ընդունել, որի համար պահանջվում է գրեթե նույնքան գումար։ Մեր կողմից տրված գումարը բավարար չէ, անհրաժեշտ է 19.000.000 միլիոն ՀՀ դրամ։ Խորը գիտակցելով այն անուրանալի փաստը, որ «Տաշիր գրուպը» եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը՝ ի դեմս Ձեր՝ Կարապետյանների տոհմի, ամենուր՝ ՌԴ-ում, ՀՀ-ում, Արցախում, անշահախնդիր իրականացնում է առաջնահերթ լայնածավալ ազգապահպան ծրագրեր, նաեւ հասկանալով Ձեր ծանրաբեռնվածությունը, այդուհանդերձ՝ բաց նամակով դիմում եւ խնդրում ենք Ձեզ՝ հերոսի բուժման համար անհրաժեշտ գումարը տրամադրել»,-ասված է նամակում: Հեռախոսահամարներ՝ 589714 (քաղաքային), 091 589714 (բջջային):

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am