Վերաքննիչն հնարավոր է՝ ազատ արձակի Անդրիաս Ղուկասյանին. փաստաբան

Հաշվի առնելով, որ Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է գրավի դիմաց ազատ արձակել քաղաքական գործիչներ Արմեն Մրատիրոսյանին եւ Դավիթ Սանասարյանին, ապա նույնն էլ պետք է անի Անդրիաս Ղուկասյնի դեպքում, քանի որ  նրանք երեքն էլ կալանավորվել էին նույնատիպ մեղադրանքներով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց նրա փաստաբան Լուսինե Սահակյանը։ «Սա չեմ համարում օրինական լուծում, բայց գոնե սա այն լուծումն է, որ անձինք իրենց իրավունքները կփորձեն պաշտպանել ազատության մեջ»,- ասաց փաստաբանը։ Լուսինե Սահակյանի խոսքով՝ թե Անդրիաս Ղուկասյանի, թե Արմեն Մարտիորսյանի եւ Դավիթ Սանասարյանի գործողությունները եղել են հանրության աչքի առջեւ եւ ակնհայտ է, որ նրանք անկարգությունների կոչեր չեն արել եւ քննչական մարմնի առաջադրած մեղադրանքներն անհիմն են։ «Սարի թաղում կատարվածը զանգվածային անկարգություն չի կարելի համարել։ Դա եղել է խաղաղ հավաք, որին եթե եղել է միջամտություն, եղել է պետության, մասնավորապես ոստիկանների կողմից, անձիք դաժան ծեծի են ենթարկվել։ Գործողություններ են, որոնց համար պետք  է պատասխանատու լինեն ոստիկանները։ Մինչդեռ իրենք դուրս են մնում պատասխանատվությունից»,- ասաց Լուսինե Սահակյանը։ Փաստաբանի խոսքով՝ Անդրիաս Ղուկասյանի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում, քանի որ նա փորձել է սեփական կարծիքն ունենալ, դա արտահայտել, չհանդուրժել մարդու իրավունքների խախտումը։ Ըստ փաստաբանի՝ տեղի ունեցածը ակնհայտ միջամտություն է խոսքի ազատության իրավունքին եւ իրենք հետեւողական են լինելու, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչի այդ խախտումը։  

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am