Ռիչարդ Հարթունյանն ԱՄՆ-ում բարձր պաշտոնի է նշանակվել
ԱՄՆ-ի գլխավոր դատախազ-արդարադատության դեպարտամենտի ղեկավար Լորետա Լինչի հրամանով հայազգի Ռիչարդ Հարթունյանն երեկ նշանակվել է բարձրագույն խորհրդատվական կոմիտեի նախագահ։ 2009-ին Հարթունյանը Բարաք Օբամայի կողմից նշանակվել էր Նյու Յորքի դատախազ։ Ռիչարդ Հարթունյանն ԱՄՆ հայկական իրավաբանների ասոցիացիայի անդամ է, հայկական համայնքի կյանքում ակտիվ ներգրավված անձնավորություն։ Ի դեպ, Լորետա Լինչը նախկինում եղել է բարձրագույն խորհրդատվական կոմիտեի նախագահ:
