«ՀԺ». Հոգևորականներին կարգալույծ են արել Խորենացի փողոցում գտնվելու համար

«Օգոստոսի 21-ին Տեր Հովհաննես աբեղա Սահակյանը Գարեգին Բ-ի ծննդյան օրվա առիթով բաց նամակ էր գրել, որը բուռն քննարկումների պատճառ դարձավ։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում գտանք տեղեկատվություն, որ օգոստոսի 16-ին կարգալույծ են հռչակվել Տ. Հովհաննես աբեղա Սահակյանը և Տ. Հայրիկ աբեղա Հովհաննիսյանը։ «Ն.Ա.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ են հռչակվել Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբաններ Տ. Հովհաննես աբեղա Սահակյանը և Տ. Հայրիկ աբեղա Հովհաննիսյանը։ Հայրապետական տնօրինության համար հիմք է հանդիսացել վերջիններիս կողմից ծառայության վայրը ինքնակամ լքելու փաստը։ Կարգալույծ եկեղեցականներն այսուհետ դասվում են աշխարհականների շարքը և կկոչվեն իրենց ավազանի անուններով՝ Վարդգես Սահակյան և Հովիկ Հովհաննիսյան»,– նշված է այդ տեղեկատվության մեջ։ Վարդգես Սահակյանն իրեն կարգալույծ անելու պատճառների մասին որևէ բան չի նշում, սակայն Armtimes.com–ի տեղեկություններով, Սահակյանը կարգալույծ Է արվել այն բանից հետո, երբ առանց հոգևորականի հանդերձանքի, մեկ այլ հոգևորականի հետ, որը նույնպես կարգալույծ Է արվել, հուլիսի 29-ի գիշերը եղել Է Խորենացի փողոցում։ Հիշեցնենք, որ այդ օրը Սարի թաղ կոչվող թաղամասում բախում տեղի ունեցավ, իսկ Խորենացի փողոցից նույն պահին բազմաթիվ քաղաքացիներ բերման ենթարկվեցին։ Վարդգես Սահակյանին և նրա ընկերոջը տեսել են ուղիղ հեռարձակման ժամանակ։ Այդ կադրերը վճռորոշ են եղել 2001 թվականից հոգևորականի կյանքով ապրող Վարդգես Սահակյանի համար»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am