Սիրիայում ՌԴ ռազմատիեզերական ուժերը բարդացնում են ԴԱԻՇ-ի դեմ կոալիցիայի պայքարը. ԱՄՆ
RIA Novosti-ի փոխանցմամբ՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի ԱՄՆ հատուկ հանձնակատար Բրեթ Մաքգերքը հայտնել է,որ Սիրիայում Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ներկայությունը նախկինի պես բարդացնում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի գործողությունները ԴԱԻՇ խմբավորման դեմ պայքարում, սակայն չի չեղարկում կոալիցիայի առօրյա թռիչքները: «Ինչպես ասել էի ավելի վաղ` ռուսների օդային արշավն այնտեղ բարդացնում է իրավիճակը, և դա նախկինի պես այդպես է, սակայն մենք ևս նախկինի պես այդ տարածաշրջանում ամեն օր թռչում ենք:Ներկայումս կոալիցիայի և Թուրքիայի իշխանությունների ջանքերի շնորհիվ ԴԱԻՇ-ից ամբողջությամբ հետ է խլվել 98 կմ ձգվող թուրք-սիրիական սահմանի գոտին: «Այդ տարածաշրջանում ձեռքբերումները զգալի են, և դա կշարունակվի»,- ասել է նա:
