Մանկապղծության մեջ մեղադրվող աբեղան ինքնասպան է եղել
Դոմինիկանյան միաբանության աբեղա Ֆիլիպ Դոկվիլերը, որը Ֆրանսիայում քննության տակ է մանկապղծության մասին գործով, օգոստոսի 19-ին ինքնասպան է եղել. այս մասին հայտնել է RT-ն: Դոկվիլերի նկատմամբ քննությունը սկսվել է մարտի սկզբին՝ 14-ամյա դեռահասի ընտանիքի բողոքից հետո: Աբեղան մասամբ ընդունել էր իր դեմ առաջադրված մեղադրանքները: Դրանից հետո Լա Տուրետտե եկեղեցու հոգևորական դ՝ Էվրեն ու աբեղայական միաբանության ղեկավարությունը նրան անմիջապես հեռացրել էին դասավանդման գործընթացից:
