Ռուս բոլոր զինծառայողները լքել են Իրանի Համադան ավիաբազան
Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուս բոլոր զինծառայողները լքել են Իրանի Համադան ավիաբազան: Այս մասին գործակալությանը հայտնել է Թեհրանում Ռուսաստանի դեսպան Լևան Ճաղարյանը: «Ներկա դրությամբ մերոնցից այլևս ոչ ոք չի գտնվում Համադանում: Ռուսական կողմը խոչընդոտներ չի տեսնում Համադանի ավիաբազայի հետագա օգտագործման համար: Բազայից Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գործողությունները կարող են վերսկսվել երկու երկրների ղեկավարությունների որոշմամբ»,- հայտնել է նա:
