Սարկոզին ցանկանում է նորից վերընտրվել
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ցանկանում է նորից վերընտրվել այդ պաշտոնում: Մասնավորապես, ինչպես հայտնել է Agence France-Presse գործակալությունը, Նիկոլա Սարկոզին որոշում է կայացրել առաջադրվել 2017 թվականին Ֆրանսիայում սպասվող նախագահական ընտրություններին: Ֆրանսիական տեղեկատվական գործակալությունը Սարկոզիի ծրագրերի մասին տեղյակ է դարձել նրա նոր գրքի շնորհիվ, որի որոշ հատվածներ հայտնվել են լրագրողների տրամադրության տակ: Ինչպես փոխանցում է ТАСС-ը, Սարկոզիի նոր գիրքը վաճառքի է դուրս գալու չորեքշաբթի օրը:
