Հավանաբար ակամա ինչ-որ շահերի ենք դիպչել. Հովհ. Մանուկյան

Ներկայացնում ենք Հովհ. Մանուկյանի պատասխանը՝ ՀՀ Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում զետեղված՝ «Տգիտությունը չպետք է գլուխ բարձրացնի» վերտառմամբ հաղորդագրությանը. «Այսօր նորից մեր հանրությանը մոլորության մեջ գցելու փորձ է կատարվել: Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որի բովանդակությունը խիստ վրդովմունք և անհանգստություն է առաջացրել ոլորտի առաջադեմ մասնագետների շրջանում: Եվ ոչ միայն նրանց, այլև, ի ուրախություն մեզ` մեր հանրության մեծ մասի մոտ: Խոսքը վարակիչ հիվանդությունների կանխարգելման, այն է` իմունականխարգելման ազգային ծրագրի, պարզ լեզվով ասած` պատվաստումների մասին է: Նորից հնչում են անհիմն, անապացույց` զավեշտի հասնող ինչ-որ «մտքեր»: Կարծես միջնադարի խորքից տգիտությունն է վերադարձել և դեռ բավական չէ մարդկանց կյանքերն է փորձում վտանգի ենթարկել, դեռ մի բան էլ` ձեռքի հետ այնպիսի «հուզական» մտքեր է արտահայտում, որ կթվա, թե բարեհաճորեն փորձում է ամեն ինչ ուղղել: Նման մարդկանց հորդորում ենք մինչև հուզվելը մի քանի վայրկյան մտածել ու նոր պղտորել մարդկանց հոգիները: Հետաքրքիր է, արդյոք, կգտնվի՞ մեկը, ով կարող է գնահատել, թե մարդկությունն ի՞նչ կորուստներ կունենար, եթե չլինեին պատվաստումները: Արդյո՞ք կգտնվի այն խելոքը, ով կարող է իր պատասխանատվությամբ արգելել պատվաստումները և իր խղճի վրա վերցնել հազարավոր մանուկների հնարավոր մահը կյանքի առաջին իսկ տարիներին` մեծ կորուստներով աղետի հասցնելով մեր երկիրն ու ժողովրդին: Ցավոք, մենք` բժիշկներս ենք հաճախ ականատեսը լինում մեր օրերում ծնողների` պատվաստումներից զերծ պահելու պատճառով երեխային կորցնելու դժբախտությանը։ Շատ կուզենայինք սոցիալական ցանցերում իրենց ժամանցն անցկացնող մեր քաղաքացիները գոնե մեկ անգամ տեսնեին և պատկերացնեին, թե ինչի կարող է հանգեցնել իրենց կողմից սերմանած անվստահությունը և կասկածը: Մեր հանրությանը վստահեցնում ենք, որ ոչ միայն այս անգամ, այլև հետագայում ևս չի հաջողվելու խաթարել իմունականխարգելման ծրագիրը, որ ազգային անվտանգության ապահովման խնդիր է։ 21-րդ դարն է, և մեր մոտեցումներում միակ հիմքը գիտությունն է, արժանահավատ և մեծաթիվ գիտական հետազոտությունները, որոնք մեկընդմիշտ ապացուցել և հաստատել են ճշմարտությունը: Որպես ոլորտի պատասխանատու մենք հայտարարում ենք, որ պատվաստումները մանուկների մտավոր զարգացման վրա բացարձակապես բացասական ազդեցություն չեն ունենում: Պատվաստումները որևէ կերպ աուտիզմի չեն հանգեցնում: Պատվաստումները զարգացման արատների առաջացման պատճառ չեն դառնում: Սրա ապացույցը նաև մեր երկրում այն հարյուր հազարավոր երեխաներն են և միլիոնավոր մեր այն քաղաքացիները, ովքեր ապրում են մեր կողքին, ովքեր ժամանակին և պատշաճ պատվաստվել են: Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Հայաստան ներմուծվող պատվաստանյութերը լավագույնն են: Ոչ թե լավագույններից մեկը, այլ` ամենալավագույնը: Մեր մասնագետներն ամեն տարի բազմաթիվ տեսական և գործնական դասընթացներ են անցնում և լիարժեք տիրապետում են պատվաստումների համաշխարհային փորձին: Յուրաքանչյուր երեխայի պատվաստման նպատակահարմարությունը անհատական մոտեցումներով է որոշվում: Ուստի հորդորում ենք բոլորին զերծ մնալ ոչ մասնագիտական, կեղծ և անհիմն մեկնաբանություններից։ Ի դեպ, աշխարհում երկրներ կան, ընդ որում` զարգացած, ուր օրենքի ուժով պատժում են պատվաստումներից խուսափողներին։ Օրինակ, ԱՄՆ Կալիֆոռնիա և մի շարք այլ նահանգներում չպատվաստված երեխաներին արգելում են դպրոց կամ հանրային այլ վայրեր հաճախել։ Իսկ Ուրուգվայում անհիմն չպատվաստված երեխայի ծնողներին ազատազրկման են ենթարկում։ Հայաստանը չի գնացել այս ճանապարհով և չի գնալու։ Մենք աշխատում ենք վստահության վրա և ապավինում մեր հայրենակիցների գիտակցությանը։ Ուստի այսուհետ ՀՀ առողջապահության նախարարությունը կոշտ է արձագանքելու պատվաստումների հարցում մարտնչող տգիտության ցանկացած դրսևորման»։ Սույն հաղորդագրությանը Հովհաննես Մանուկյանը պատասխանել է հետևյալ գրառմամբ. «ՀՀ առողջապահության նախարարության կայքից տեղեկացա, որ այսօր նորից հանրությանը մոլորեցնելու փորձ է արվել: Ճիշտն ասած ծանոթ չեմ նախորդ փորձերին, առավել ևս պատկերացում չունեմ «մոլորություն» բառի նախարարության ընկալումից, բայց սոցիալական ցանցում իմ գրառման նման արձագանքն այդ հարցում առնվազն տարակուսանք է առաջացնում: Մտավոր խնդիրներ ունեցող երեխաների վերաբերյալ գրառումս առիթ դարձավ տարաբնույթ քննարկումների, որի թեժացնողն ու բորբոքողը հիմնականում ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցներն էին: Նկատենք, որ գրառման մեջ խոսել եմ պատվաստումների հետևանքով տուժած երեխաների մասին, որոնց տվյալ գերատեսչության աշխատակիցները միանգամից կնքեցին ԱՈՒՏԻԶՄՈՎ: Ընդհանրապես ԲԱԼԿՈՆԻՑ ԴԻԱԳՆՈԶ դնողներին, մերկապարանոց հայտարարություններ անողներին, երբեք առիթ չեմ ունեցել համեմատելու խուճապահարների հետ, առավել ևս հասկանալու, թե ո՞վ է նրանցից ավելի վտանգավոր հանրությանը: Նման առիթ հաստատ չէի ուզենա ընձեռել մարդկային կյանքերի և առողջության հետ գործ ունեցող գերատեսչությանը, որի կայքում դրված տվյալ նյութի ոչ որակին, ոչ յուրահատուկ մոտեցմանը անդրադառնալ չեմ ցանկանում: Երբեք չեմ թաքցրել, որ բանավեճի մակարդակն ավելի կարևոր է, քան բուն բանավեճը։ Քաղաքակիրթ և բարձրակարգ բանավեճն ունակ է սխալ թեման ու տեսակետը շտկել և բերել ճիշտ լուծումների, հակառակ դեպքում միշտ անմակարդակ և հայհոյախառն բանավեճը բերում է լավագույն դեպքում անարդյունք վիճաբանության, իսկ հաճախ էլ հանգեցնում է ճակատագրական սխալ որոշումների։ Անկեղծ ասած, մեր նախաձեռնած փոքրիկ ակցիան բացարձակ այլ նպատակներ ուներ, իսկ պատվաստումների դեմ «խաչակրաց արշավանքի» երբեք չենք մասնակցել։ Մի փոքր ուշադիր ընթերցելու դեպքում կարելի էր ընկալել հարցադրման էությունն ու մտահոգությունները։ Ինչևէ, հավանաբար կան այս հարցում մութ խորշեր, որոնցից անտեղյակ ենք և հավանաբար ակամայից ինչ-որ շահերի ենք դիպչել... Զերծ մնալով հետագա քննարկումներից, մտահոգությունս եմ հայտնում որևէ թեմայի շուրջ այլընտրանքային կարծիքի անհանդուրժողականության մեր հասարակության հիվանդության և բանավեճի կուլտուրայի իսպառ բացակայության փաստի կապակցությամբ։ Կարծիք արտահայտել, քննարկել, բանավիճել, կամ երկխոսել միշտ պատրաստ եմ բոլոր այն հարցերի շուրջ, որոնց դեպքում ԱՐԴՅՈՒՆՔ ենք ստանալու: Կողմնակից եմ ցանկացած բնույթի այն բանավեճին, որի հիմքում որակն է և սրտացավությունը, հակառակ դեպքում բանավեճի նյութը կարող է կորցնել իր հիմնական նպատակը, իսկ բանավեճի մշակույթը որակից է սնվում: Չեմ ուզում անդրադառնալ առողջապահության նախարարության գնահատականներին, մեկնաբանություններին, խնդիրն այլ հունով տանելու և արհեստականորեն ուռճացնելու անհասկանալի ցանկությանն ու դրդապատճառներին: Միայն ասեմ, որ մարդկանց կասկածները փարատելու հարցում ագրեսիան լավագույն դեղամիջոցը չէ...»։    

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am