ԵԱՀԿ-ն եւ ոստիկանությունը քննարկել են ՊՊծ գնդի գրավումը

2016թ. օգոստոսի 18-ին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Արգո Ավակովը հանդիպեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանի հետ՝ քննարկելու հուլիսի 17-ին Էրեբունի ՊՊԾ գնդի գրավման հետ կապված զարգացումները եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի պատրաստակամությունը օգնելու ՀՀ իշխանություններին ու քաղաքացիական հասարակությանը՝ ամրապնդելու ոստիկանության եւ հասարակության միջեւ վստահությունն ու համագործակցությունը: Դեսպան Ավակովը տեղեկացրեց ոստիկանությանը անվտանգության ոլորտի բարեփոխումների հարցում ԵԱՀԿ-ի մոտեցման վերաբերյալ. բարեփոխման շրջանակներում նախատեսվում է քաղաքացիական հասարակության եւ իշխանության միջեւ համագործակցության խթանում եւ անկախ մոնիտորինգի եւ վերահսկման մեխանիզմների ամրապնդմանը օժանդակում: Նա ներկայացրեց Գրասենյակի նախաձեռնությունը ստեղծելու քաղաքացիական հասարակության խորհրդատվական խորհուրդ, որը ԵԱՀԿ-ի աշխատանքում կծառայի որպես խորհրդակցական մարմին անվտանգության ոլորտի բարեփոխումների մասով: Կոնկրետ ոստիկանական աշխատանքի ոլորտում դեսպանը նկարագրեց ԵԱՀԿ նախաձեռնությունները, որոնք կարող են խթանել ուղղակի երկխոսություն ոստիկանության, քաղաքացիական հասարակության եւ լայն հասարակության միջեւ այնպիսի խնդիրների շուրջ, ինչպիսիք են հասարակական կարգի պահպանումը եւ հավաքների ազատության իրականացումը: Ոստիկանության պետի տեղակալն առաջարկեց կազմակերպել ոստիկանություն-ԶԼՄ- ներ կլոր սեղաններ՝ բարելավելու ոստիկանության հարաբերությունները ԶԼՄ-ների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Գրասենյակի ներկայացուցիչները նշեցին, որ ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ ոստիկանության եւ ԶԼՄ-ների միջեւ կլոր սեղանների նախորդ քննարկումների ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից բարձրացված որոշ մտահոգություններ՝ կապված հավաքների ընթացքում ոստիկանության գործողությունների հետ, ցավոք, մնացել են չլուծված: Գրասենյակն առաջարկեց, որ ոստիկանությունը հաշվի առնի բարձրացված հարցերը եւ կլոր սեղանի քննարկումների արդյունքում պատրաստվեն առաջարկություններ եւ լուծումներ՝ կապված Հայաստանում հասարակական կարգի պահպանման բարելավման հետ: Դեսպան Ավակովը ցավակցություն հայտնեց ոստիկանության պետի տեղակալին՝ զոհված ոստիկանների կապակցությամբ ու բարձր գնահատեց բանակցողների արհեստավարժությունը, որոնք կանխեցին Էրեբունու ՊՊԾ գնդում պատանդների ու զինյալների շրջանում կյանքերի կորուստը: Դեսպան Ավակովը ողջունում է վերջին ցույցերի ընթացքում լրագրողների եւ ցուցարարների նկատմամբ առանձին ոստիկանների կողմից ոչ պատշաճ վարքագծի ու բռնության մեղադրանքները հետաքննելու ուղղությամբ ձեռնարկված գործողությունները: ԵԱՀԿ լավագույն փորձը ենթադրում է, որ ոստիկանական ուժերը, այլ իրավապահ մարմիններն ու բանտային ծառայությունները ենթակա լինեն անկախ վերահսկողության համակարգերի՝ թափանցիկ ներքին կանոնակարգով ու հանրային բողոքների ընթացակարգով:

դիտվել է 197 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am