Կարգալույծ արված մյուս հոգևորականի հայտարարությունը

Առ ի գիտություն Սիրելիներ, Նախ տեղեկացնեմ, որ այսպես կոչված մեր ( իմ և իմ հոգևոր եղբոր ) կարգալուծության լուրն ստացա ԶԼՄ-ների էլեկտրոնային կայքերից և մի էլ․ նամակ՝ հայտարարության տեսքով, Մայր Աթոռի տեղեկատվական բաժնից ։ Ցայսօր, անձամբ, ոչ մի պաշտոնական կարգադրություն կամ հրաման, կամ հայրապետական որոշում ու տնօրինում չեմ ստացել։ Սա պարզապես․․․ Հայտարարության մեջ առկա ձևակերպումը, որն իբրև թե պատճառ է դարձել նմանատիպ որոշման, բնավ չի համապատասխանում իրականությանը, ինչպես մնացած 90% կամ ավելի «կարգալուծության» պիտակին արժանացած նվիրյալ և ծառայասեր հոգևորականների պարագային։ Ասեմ ավելին․ զավեշտալի է․․․ Ես իմ ծառայության վայրը՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, երբեք չեմ լքելԳ ևորգյան Հոգևոր Ճեմարանն ավարտելուց հետո։ Իմ ծառայությունն եմ բերել Եկեղեցու անդաստանից ներս մեր ազգին, ուր էլ որ եղել եմ՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: 2013 թվականին Շվեյցարիայի Ժնևի և Լեման շրջանի Սբ․ Հակոբ եկեղեցու Հոգևոր հովվի պաշտոնից հրաժարվել եմ, հիվանդությանս և ներքոհիշյալ հանգամանքների պատճառով: Պաշտոնից հրաժարվել և ծառայության վայրը լքելը, վստահ, տարբեր իրողություններ են: Եվ, ամենակարևորը, ամեն մի քայլ կատարվել է խնդրանքով ՝ բանավոր կերպով և գրավոր տեսքով, բազմիցս հայցելով Հայոց հայրապետի տնօրինությունը: Սակայն, ավա՜ղ, մնացել անպատասխան: Հարկադրված եմ եղել Կանադա տեղափոխել՝ առողջական խնդիրներ ունենալու պատճառով: Բուժմանս հետ զուգահեռ,մինչև « կարգալուծության » գույժն ստանալը, խոնարհաբար իմ հոգևոր ծառայությունն եմ բերել Կանադահայոց թեմից ներս: Իսկ եթե սա համարվում է ծառայության վայրը լքել, ուրեմն ես ասելիք չունեմ և թողնում եմ ժողովրդի և ԱՍՏԾՈՒ դատին: Պարզապես «կարգալուծության» պատճառ է հանդիսացել իմ անհամաձայնությունը Ամենայն Հայոց հայրապետի հետ որոշակի հարցերի վերաբերյալ, մեղադրվել եմ սկզբունքային լինելու համար։ Իսկ վերջին անգամ, Վեհափառ հայրապետի հետ, ներկայությամբ երկու բարձրաստիճան հոգևորականների, տհաճ միջադեպ եղավ: Չեմ ցանկանում մանրամասնել՝ հավատրիմ մնալով իմ սկզբունքներին, միայն կնշեմ, որ հաստատակամ եմ իմ արտահայտած մտքերին և համոզումներին: Ահա և ճշմարիտ պատճառները հնչեցված հայտարարության։ Այսքանով հանդերձ, մնում եմ մեր ազգի և մեր Սուրբ Եկեղեցու նվիրյալ սպասավորը։ Մնացեք խաղաղությամբ: ԱՍՏՎԱԾ օրհնի բոլորիդ... Շնորհակալությամբ և աղոթքով՝ Հայր Հայրիկ- Հովիկ Հովհաննիսյան  

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am