Ռուսներն այդպիսով ճգնում են ցուցադրել, թե իրենք գերտերություն են. Իրանի պաշտպանության նախարար
Իրանի պաշտպանության նախարարը քննադատել է Մոսկվային՝ ռուսական օդուժի կողմից սիրիական թիրախները հարվածելու նպատակով իրանական ավիաբազաներն օգտագործելու մասին տեղկություններ հրապարակելու համար: Ինչպես ասել է դա ոչ ջենտլմենական պահվածք էր ու ցուցամոլություն: Իրանական պետական հեռուստաընկերությունը մեջբերում է նաև գեներալ Հոսեին Դեղհանի խոսքերը՝ «Ռուսներն այդպիսով ճգնում են ցուցադրել, թե իրենք գերտերություն են»: Հիշեցնենք, որ ինչպես Մոսկվան, այնպես էլ Թեհրանն աջակցում են Բաշար Ասադի ռեժիմին: Օրերես իրանցի մի խումբ օրենսդիրներ բողոքել էին ռուսների կողմից իրանական բազաներն օգտագործելու դեմ, պնդելով, որ այդպիսով խախտվում է Իսլմական Հանրապետության Սահմանադրությունը, որն արգելում է որևէ օտար երկրի զինստորաբաժանումների ներկայությունն Իրանում:
