Թուրքիան թույլ չի տա, որ Սիրիան մասնատվի առանձին պետությունների. Բինալի Յըլդըրըմ
Թուրքական Hurriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը անցումային կառավարության ժամանակ կարող է մնալ իշխանության ղեկին։ Յըլդրըմը հայտարարել է, որ Բաշար Ասադը պետք է իշխանությունից հեռանա Սիրիայում անցումային կառավարության ձևավորումից հետո։ Ինչպես ասել է՝ Թուրքիան թույլ չի տա, որ Սիրիան մասնատվի առանձին պետությունների։
