Շտեֆանեկն ամեն անգամ նայելու է իմ մեդալին. Միհրան Հարությունյանի հայտարարությունը

Ես զրկվեցի օլիմպիական չեմպիոնի տիտղոսից, քանի որ ըմբշամարտի աշխարհում Հայաստանը ոչինչ չի որոշում, այլ որոշում են Սերբիան կամ այլ երկրներ, բայց ես հպարտ եմ, որ հայ եմ: Այս մասին հայտարարել է Ռիո դե Ժանեյրոյում ավարտված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը, որը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով խայտառակ մրցավարության հետեւանքով եզրափակիչում հաղթանակ չստանալուն ու անցած օլիմպիական ուղուն: «Ավարտվեց 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը Ռիո դե Ժանեյրոյում: Չգիտեմ՝ ինչից սկսել, սակայն առաջինը կցանկանայի շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք չամաչեցին իմ՝ եզրափակիչ գոտեմարտի մասին կարծիք հայտնելուց: Շնորհակալություն ձեր անհավանական աջակցության համար, շնորհակալություն, որ ամենասկզբից իմ հետ էիք եւ հիմա էլ շարունակում եք աջակցել ինձ: Ես հսկայական աջակցություն եմ զգում իմ ժողովրդից ու տարբեր ազգությունների ու դավանանքի ներկայացուցիչներից ամբողջ աշխարհից: Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարզիկ երազում է օլիմպիական պատվո հարթակ բարձրանալ իր երկրի հիմնի ու դրոշի ուղեկցությամբ, եւ ես նույնպես բացառություն չեմ: Ամբողջ կյանքում երազել ու գնացել եմ դեպի այս Օլիմպիական բարձունքը: Այս բարդ ուղին պահանջում էր ներդնել հսկայական ջանքեր: Ես ապրում էի ու երազում այն օրվա մասին, երբ հնարավորություն էի ստանալու պայքարել օլիմպիական ոսկու համար, եւ այդ սպասված օրը եկավ: Ռիոյի ճանապարհին էլ անարդար վերաբերմունք կար իմ հանդեպ, բայց ես, չնայած շատ ցավալի էր, համբերություն էի դրսեւորում, քանի որ սպասում էի Ռիո-2016-ին: Ես հույս ունեի, որ անարդարությունները վաղ թե ուշ լքելու են ինձ: Ցավոք, հրաշք տեղի չունեցավ եւ ինձ դարձյալ զրկեցին ոսկե մեդալից: Այդ արարքը վերջնականապես հիասթափեցրեց ինձ, այդ պատճառով չկարողացա զսպել ինձ: Ես անցել եմ շատ դժվարությունների միջով, հարազատներիս չեմ տեսել 150 օրից ավելի, որպեսզի ամբողջովին պատրաստվեմ ու կենտրոնանամ Օլիմպիական խաղերի վրա: «Մաշեցնող» մարզումները, քաշի վերահսկումը, վնասվածները, իմ թիմի աշխատանքը, հույսերը, ընտանիքս ու ազգիս համբերությունը պարզապես գողացան… Մի՞ թե ամբողջ մարզաշխարհն աչք կփակի այս հանցագործության վրա: Ինձանից բացի, շատերն են զրկվել իրենց արժանի մրցանակներից: Ես զրկվեցի օլիմպիական չեմպիոնի տիտղոսից, քանի որ ըմբշամարտի աշխարհում Հայաստանը ոչինչ չի որոշում, այլ որոշում են Սերբիան կամ այլ երկրներ, բայց ես հպարտ եմ, որ հայ եմ: Մենք փոքր, բայց մեծ ազգ ենք: Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Ռուսաստանին ու այնտեղ ապրող բոլոր մարդկանց: Ես այնտեղ եմ մեծացել ու ապրում, սիրում եմ այդ երկիրն ու մարդկանց: Մարզչական շտաբի, հարազատներիս, մտերիմներիս եւ, իհարկե, ազգիս աջակցության շնորհիվ ես այս Օլիմպիական խաղերին պատրաստ էի 100 տոկոսով՝ տրամադրված ու պատրաստված: Ես կարողացա ցուցադրել լավ ըմբշամարտ ու արդյունք: Շնորհակալություն Աստծուն դրա համար: Կցանկանայի նաեւ իմ ընկեր ու թիմակից Արթուր Ալեքսանյանին շնորհավորել ոսկե մեդալի կապակցությամբ, նա արժանի էր այդ հաղթանակին: Շնորհավորում եմ նաեւ մեր ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանին ու Գոռ Մինասյանին, որոնք դարձան արծաթե մեդալակիրներ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր բոլոր առումներով իմ կողքին էին, շատ եմ գնահատում եւ արժեւորում դա: Յուրաքանչյուր գոտեմարտում ես պայքարում էի ոչ միայն մեջքիս գրված ազգանունի, այլ նաեւ իմ հայրենիքի ու ընտանիքի համար, որոնք մինչեւ վերջին օրն աջակցում էին ինձ: Դահլիճում չէր հնչում իմ երկրի օրհներգը, իսկ հարազատներիս ցավն ամեն ինչ խլացնում է… P.S. Պետք չէ վիրավորել սերբ Դավոր Շտեֆանեկին, նա վատ ըմբիշ չէ, լավ էր պաշտպանվում: Բացի այդ, մենք արդեն մեկ ամբողջություն ենք: Նա ամեն առավոտ հիշելու է իմ անունը: Ամեն անգամ իր ոսկե մեդալին նայելիս նա մտածելու է, որ այն իրականում ինձ է պատկանում»,- «ВКонтакте» սոցիալական ցանցում գրել է Միհրան Հարությունյանը՝ տեղադրելով իր մեդալի լուսանկարը: Հիշեցնենք, որ հանրագիր-պահանջների միջազգային change.org կայքում բացվել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ), Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային եւ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախին հասցեագրված հանրագիր Միհրան Հարությունյանի նկատմամբ արդարությունը վերականգնելու պահանջով, որին կարելի է միանալ հետեւյալ հղումով change.org:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am