Կրակոցներ՝ Վերին Արտաշատում

Օգոստոսի 20-ին, ժամը 19.57-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ 1961 թ. ծնված Մարինե Գ.-ի տան վրա զինված հարձակում է կատարվում: Ժամը 20.10-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Մարինե Գ.-ն և հայտնել, որ Կարեն Ս.-ի հորեղբոր որդին Վերին Արտաշատ գյուղում կրակել է իր որդու վրա: Ժամը 20.55-ին ոստիկանության Մալաթիայի բաժնից հաղորդում է ստացվել, որ հիվանդանոցից իրենց հաղորդել են, որ կրծքավանդակի աջ կեսի հրազենային, կոտորակային վնասվածքով շտապօգնության խումբը Վերին Արտաշատ գյուղից իրենց մոտ է տեղափոխել 1989 թ. ծնված Գագիկ Բ.-ին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.45-ի սահմաններում, նշված գյուղի կենտրոնում, վիճաբանության ժամանակ, 1965 թ. ծնված Մհեր Ս.-ն իր մոտ եղած հրազենով կրակել է Գագիկ Բ.-ի կրծքավանդակին` պատճառելով կրծքավանդակի աջ կեսի կոտորակային հրազենային վնասվածք: Օգոստոսի 21-ին, ժամը 00.10-ին, բաժին է ներկայացել Մհեր Ս.-ն իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով և ներկայացրել «ԻԺ» տիպի, 12 մմ տրամաչափի, մեկփողանի ողորկափող որսորդական հրացանը: Մհեր Ս.-ն հայտնել է, որ իր ավտոմեքենայի միջից զրուցել է «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի ղեկին նստած Գագիկ Բ.-ի հետ, որի ընթացքում իր որսորդական հրացանը տեղաշարժելու ժամանակ պատահաբար կրակվել և վնասվել է Գագիկ Բ.-ի ավտոմեքենայի հետևի աջ դուռը, այնուհետև տեղեկանալով, որ կրակոցի հետևանքով Գագիկ Բ.-ն վնասվածք է ստացել, ինքնակամ ներկայացել է բաժին: Ավտոմեքենաները գտնվում են բաժնում: «ՎԱԶ-2103»-ի աջ դռների միջնամասում առկա են հրազենի կրակոցի հետքեր: Մհեր Ս.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am