Խնդիրներ Քոբուլեթիում ու Բաթումում
«Նովոստի Գրուզիան»՝ հղում կատարելով շրջանային ադմինիստրացիայի մամլո ծառայությանը հայտնում է,որ ձյան առատ տեղումների պատճառով Քոբուլեթիում խափանվել է ուսումնական պրոցեսը բոլոր՝ 50 դպրոցներում ու 20 մանկապարտեզներում, վնասվել են նաև էլեկտրալարերը:Ձյան ծածկույթը Քոբուլեթիի բարձրլեռնային շրջաններում հասնում է 70-90 սմ-ի, իսկ քաղաքում՝ 30-40 սմ-ի: «Հիմա մեզ համար գլխավոր առաջնայնությունը կենտրոնական փողոցներն ու գյուղական ճանապարհները մաքրելն է, որպեսզի անհրաժեշտության դեպքում ծանր հիվանդներին տեղափոխելիս խնդիրներ չառաջանան»,- ասել է գործակալության զրուցակիցը: Քոբուլեթիում առանց էլեկտրականության է մնացել մոտ 2000 բաժանորդ: Ձյան առատ տեղումների դեմ պայքարում են նաև Բաթում քաղաքում, որտեղ ավտոտրանսպորտի տեղաշարժը դժվարացած է, ուսումնական պրոցեսը մանկապարտեզներում՝ դադարեցված:
